Չինաստանի Խուբեյ նահանգում, Յանցզի գետի վրա «Արեւելքի աստղ» զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 26-ի։ Փրկարարական ծառայությունները շարունակում է աշխատանքը դեպքի վայրում։

Հիշեցնենք, որ ուղեւորատար նավը Նանկինից ուղեւորվում էր Չունցին։ Նավում 458 մարդ է եղել, որոնցից 405-ը՝ զբոսաշրջիկներ, տուրիստական ընկերության 5 աշխատակիցներ եւ անձնակազմի 47 անդամներ։

Ուղեւորների մեծ մասը թոշակառուներ են։ Նավապետը, որը կենդանի էր մնացել, ոստիկաններին ասել է, թե նավը «հայտնվել է ցիկլոնի» մեջ եւ մի քանի րոպեում խորտակվել։