Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները գործնական քայլեր են պատրաստում կազմակերպության ընդլայնման համար։ Այդ գործընթացը առանցքային նշանակություն ունի նրա ապագայի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՇՀԿ ղեկավարների նիստի բացման ժամանակ։
«ՇՀԿ-ի համար առանցքային նշանակություն ունեն հարցերը, որոնք կապված են մեր կազմակերպության ընդլայնման հետ։ Այդ ուղղությամբ գործնական քայլեր են կատարվում»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՇՀԿ ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2001թ. հունիսի 15-ին։ Նրա կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։





























