Մոսկվայի բորսայում հունիսի 3-ին դոլարի փոխարժեքը բարձրացել է 54 ռուբլուց: Տեղական ժամանակով 16:40-ին ամերիկյան արժույթի գինը կազմել է 54.01 ռուբլի՝ առավելագույն ցուցանիշն ապրիլի 21-ի ից ի վեր: Իսկ եվրոն արժե 60.56 ռուբլի:

Ռուսական արժույթը, նավթի գնի տատանումների ֆոնին, էժանանում է: Հունիսի 3-ին Brent տեսակի նավթի գինը 65.28 դոլարից ընկել է 63.85 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Ներկայում այն արժե 64.90 դոլար:

Հունիսի 4-ի համար Կենտրոնական բանկը սահմանել է հետեւյալ փոխարժեքը. 1 դոլարը՝ 53.06 ռուբլի, 1 եվրոն՝ 59.11 ռուբլի: