Անկարան վախենում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում քրդերին չափազանց մեծ օգնություն տրամադրելուց: Այս մասին ասված է Economist ռադիոկայանի « In other words» հաղորդման ռեպորտաժում:

«1992 թվականին ինքնավարության հռչակումից հետո, Իրաքյան Քուրդիստանը կայունության կղզյակ դարձավ: 2006-2007 թվականների ռազմական գործողություններից հետո Իրաքի այլ հատվածներից այնտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ փախան՝ ինչպես մահմեդականներ, այնպես էլ քրիստոնյաներ:

Իրաքյան Քուրդիստանն ակտիվորեն պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ, հնարավոր է՝ հույս ունենալով այդպիսով անկախություն ձեռք բերել: Անկարան, որը մասնակցում է այդ պայքարին, չի ձգտում օգնել նրան՝ մտավախություն ունենալով, որ իրաքյան քրդերի օրինակին կհետեւեն նաեւ Թուրքիայի նրանց հայրենակիցները: Իսկ այնտեղ նրանք կազմում են երկրի բնակչության 10-15%-ը:

Այդ պատճառով Քոբանիի պաշարման ժամանակ Թուրքիան հրաժարվեց օգնել քրդերին»,- նշվում է ռեպորտաժում: