Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը նշանակվել է Եվրախորհրդի՝ հանդուրժողականության ու հաշտության հարցով ղեկավար: Այդ մասին քաղաաքական գործիչը հայտնել է Times թերթի համար գրված իր հոդվածում:

Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ Բլերը հունիսի վերջին կլքի Մերձավոր Արեւելքում հակամարտության  կարգավորման հարցերով միջնորդների «քառյակի» (ՌԴ, ԵՄ, ԱՄՆ եւ ՄԱԿ) հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
Դեռեւս մարտին բրիտանական լրատվամիջոցները նշել են, որ Բլերի հեռացումը կապված է այն մեղադրանքների հետ, որ քաղաքական գործիչն ավելի շատ ուշադրություն է դարձնում իր բիզնես շահերին, քան հակամարտության կարգավորման աշխատանքին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Times թերթի իր հոդվածում, որը Բլերը գրել է Եվրոպական հրեական կոնգրեսի նախագահ Մոշե Կանտորի հետ համատեղ, պնդում է, որ մարդկանց կքարոզի դեմ լինել կրոնի չարաշահմանը, որը «դիմակ է դարձել, եւ որի հետեւում  հաճախ թաքնվում են նրանք, որոնք հակված են մահվան ու կործանումների», գրում է բրիտանական Guardian-ը: