Ամերիկյան Ջորջիա նահանգի բնակիչ Ջիմ Քուլին AR-15 հրացանով զինված, կնոջ հետ միասին եկել է Ատլանտայի միջազգային օդանավակայան՝ դստերը ճանապարհելու, գրում է New York Daily News-ը:

50-ամյա տղամարդը զարմացել է, որ գրավել է ոստիկանների ուշադրությունը, որոնք փորձել են բացատրել, որ օդանավակայանի սրահում զինված հայտնվելը անհանգստություն է պատճառում մարդկանց: Քուլին մտադիր է բողոք ներկայացնել դատարն ոստիկանների պահվածքի հետ կապված, հաղորդում է Gazeta-ն:

«Մարդիկ քեզ միանգամից հանցագործի տեղ են դնում, երբ ձեռքիդ զենք են տեսնում: Բայց եթե դուք ոչ ոչի չեք սպառնում, ինչո՞ւ անհանգստանալ»,-ասել է նա լրագրողներին:
«Ես միշտ ինձ հետ զենք եմ կրում՝ անվտանգության համար: Դա իմ իրավունքն է, ես չպետք է ներողություն խնդրեմ օրենքին հետեւելու համար: Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել»,-հավելել է Քուլին:

Նշվում է, որ նահանգի օրենքները չեն արգելում զենք կրել հասարակական վայրերում: