ԱՄՆ-ում նախագահի պաշտոնի համար մղվող պայքարին է միացել նաեւ Ռոդ Այլենդի նախկին նահանգապետ Լինքոլն Չեֆֆին, գրում է The Washington Post-ը։
«Այսօր ես Դեմոկրատական կուսակցության անունից պաշտոնապես միանում եմ նախագահի պաշտոնի պայքարին»,- հայտարարել է Չեֆֆին Հյուսիսային Վիրջինայի նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
Նոր թեկնածու առաջնային նպատակն է վերջ տալ մղվող պատերազմներին, գրում է Gazeta-ն։
Նա նաեւ կոչ է անում հրաժարվել մահապատժից, դադարեցնել Էդվարդ Սնոուդենի հետապնդումը եւ կարգավորել հարաբերությունները Վենեսուելայի հետ։



























