Էկվադորում 7.7 տոննա քաշով կոկաին է առգրավվել։ Այս մասին հայտնել է հարավամերիկյան պետության ՆԳ նախարար Դիեգո Ֆունտեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ թմրանյութը հայտնաբերվել է Գուայակիլիա նավահանգստում եւ թաքցված է եղել ալյուրի անվան տակ։ Բեռը պատկանում էր մասնավոր ընկերության եւ պետք է տեղափոխվել Մեքսիկա, նշում է La Segunda-ն։
Ձերբակալվել են առաքող ընկերության ղեկավարները, մեկ մեքսիկացի եւ Հոնդուրասի եւ Կոլումբիայի մեկական քաղաքացի։




























