ԱՄՆ Թեքսաս նահանգի Ուեյմեր քաղաքում ավտոբուսը բախվել է ավտոմեքենաների կցասայլին։ Տեղական իշխանությունների խոսքով՝ վթարից զոհվել է 2 մարդ, 10-ն էլ վիրավորվել է։
Ավտոբուսի եւ կցասայլի բախումից հետո, նրանց են բախվել եւս մի քանի մեքենա։ Նախնական տվյալներով՝ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է եղել։ Վարորդը եւ մեկ ուղեւոր տեղում մահացել են, գրում է ՏԱՍՍ-ը։
Ավտոբուսում եղել է 30 մարդ։




























