Իսրայելական օդուժը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում գրոհայինների ենթակառուցվածքներին, հաղորդում է Haaretz-ը:

Ականատեսները նշում են, որ հարձակումների ժամանակ վնասվել են շենքեր, բայց տուժածներ չկան:

Ավելի վաղ նշվել էր, որ Գազայի հատվածի տարածքից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել սալաֆիների «Օմարի բրիգադներ» արմատական խմբավորումը, հաղորդում է Gazeta-ն:

«Մենք շարունակում ենք մեր ջիհադն ընդդեմ հրեաների՝ Տիրոջ թշնամիների, եւ ոչ ոք մեզ չի կանգնեցնի»,-հայտարարել են գրոհայինները:

Իր հերթին, Իսրայելի ՊՆ-ն հարձակումների պատասխանատու է համարում շիաների «ՀԱՄԱՍ» խմբավորումը: