Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։

Զրուցակիցները անդրադարձան ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձեւակերպումներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի եւ Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։

Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր: