Իտալացի կարաբինավորների հատուկ ստորաբաժանումը մաֆիայի դեմ պայքարի հատուկ գործողությունների շրջանակում կալանավորել է 44 մարդ, տեղեկացնում է Il Messaggero թերթը։
Ձերբակալություններն իրականացվել են վաղ առավոտյան Հռոմում եւ Ռիետի, Ֆրոզինոնե, Ակվիլա, Կատանիա եւ Էննա նահանգներում։ Կալանավորվածների թվում է երկրի նախկին վարչապետ Սիլկվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա՛» կուսակցության շրջանային խորհրդական Լուկա Գրամաձինոն։ Նրանց կասկածում են մաֆիայի հետ կապ ունենալու, կաշառակերության, կեղծ հաշվեհամարների, խաբեբայությունների եւ այլ հանցագործությունների մեջ։
Այս պահին հետախուզման մեջ է գտնվում եւս 21 կասկածյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























