Հայաստանը 2016-ի գարնանը բժշկական տվյալների էլեկտրոնային բազա կներդնի: Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ հունիսի 4-ին կայացած իր նիստում: Ամբողջական ծավալով բազան կգործի պիլոտային նախագծի փորձարկումից հետո:
Նշենք, որ բազայի ներդրումն իրականացնում է «Ericsson» ընկերությունը: Նախագծի ամբողջ ծավալը կկազմի մոտ 1 մլն դոլար:
Պիլոտային ծրագիրն արդեն գործում է 4 բժշկական հաստատություններում՝ Բալահովիտ գյուղում, Աբովյան քաղաքում, «Մուրացանի» բժշկական կենտրոնում եւ «Հերացի» պոլիկլինիկայում:




























