Հունիսի 6 Երեւանում կբացվի այս տարվա առաջին գյուղմթերքի տոնավաճառը։ Այս մասին հունիսի 4-ին ՀՀ կառավարության  նիստում հայտարարեց գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը։

Մասնավորապեսՙ այս շաբաթ կգործարկվի Կասյան եւ Կոմիտաս փողոցների միջեւ ընկած տոնավաճառը, իսկ երկու շաբաթից՝ Մաշտոցի պողոտայինը։ «Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք տեղ գտնել նաեւ երրորդ շուկայի համար»,- ասել է նախարարը եւ հիշեցրել, որ տոնավաճառները  կազմակերպվում են արդեն 5-րդ տարին անընդմեջ եւ գյուղացիներին հնարավորություն են տալիս ուղղակիորեն իրացնել իրենց ապրանքը։ Գյուղատնտեսության նախարարությունը նրանց անվճար տեղեր է հատկացնում վաճառքի համար, տալիս կշեռքներ եւ խալաթներ։