Հայաստանում գարնանային կարկուտը մոտ 1400 հա տարածք է վնասել: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, կառավարության նիստում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով, այս տարի հիմնականում վնասվել են բազմամյա տնկիները, այդ թվում պտղատու այգիները: Վնասված ընդհանուր մակերեսը կազմել է 1400 հա, այդ թվում պտղատու եւ խաղողի այգիներ՝ 350-400 հա: Մի քանի օր հետո աշխատանքային խումբը, գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաեւ ՏԿԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ, կարկուտի վնասի վերաբերյալ վերջնական գնահատական կներկայացնի:




























