ՀՀ ԱԳՆ կառավարական նոր շենքը լիովին պատրաստ կլինի 2015թ. նոյեմբերին։ Այս մասին հունիսի 4-ին կայացած Կառավարության նիստում հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքները տարվում են նախատեսվածից ավելի արագ։ Ավելի վաղ նախատեսվում էր աշխատանքը ավարտին հասցնել 2016թ. փետրվար-մարտին։ Հիմա նախարարությունը ավարտին է հասցնում շենքի կահավորումը, եւ մոտ ժամանակներս կհայտարարվի այն գնելու մրցույթ։

Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ շենքը վաճառվեց արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էեռնեկյանին։ Գործարքի արժեքը կազմել էր 20.6 մլրդ դրամ։ Այն պլանավորվում է վերածել 5-աստղանի հյուրանոցի։