Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիպլոմը կեղծ է։
Թուրքական «Յենի չաղ» պարբերականի թղթակցի հետ զրույցում Յուսուֆ Հալաչօղլուն պնդել է, որ նախագահ Էրդողանի դիպլոմը կեղծ է։ Նա նշել է, թե Թուրքիայի նախագահ դառնալու անհրաժեշտ է 4-ամյա բարձրագույն կրթություն, իսկ այն ուսումնական հաստատությունը, որտեղ սովորել է Էրդողանը, հիշյալ տարիներին եղել է 3-ամյա։
Հալաչօղլուն, շեշտելով, որ դիպլոմի վրա նույնիսկ կնիք չկա՝ հավելել է, թե որ եթե այդպես չլիներ, Էրդողանն իրեն վաղուց դատի էր տվել, ինչն անում է ամեն հարմար առիթի դեպքում։






























