Թուրքիայի ընդդմիադիր «Ժողովրդա-հանրապետական»  (CHP)կուսակցության պատգամավոր Մահմուդ Թանալը մեղադրել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին՝ աղջիկների ծննդյան արարողությունը խորհրդարանի հաշվին կազմակերպելու մեջ։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ CHP-ի պատգամավոր Մահմուդ Թանալը գրավոր հարցադրում է ուղղել խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքին՝ պահանջելով պատասխանել, թե արդյոք ճի՞շտ են այն պնդումները, որ նրա աղջիկների ծննդյան արարողությունները կազմակերպվել են խորհրդարանի հաշվին, արարողությունները սպասարկել են խորհրդարանի սպասուհիները եւ պահանջել ներկայացնել, թե ինչքա՞ն գումար է նստել դա բյուջեի վրա։