Թուրքիայի Բինգյոլ նահանգի Քարլըօվայի շրջանից նախընտրական շրջագայությունից վերադարձող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության մեքենան անհայտ անձանց կողմից զինված հարձակման է ենթարկվել։
Քրդական ozgur-gundem կայքի փոխանցմամբ՝ HDP-ի մեքենայի վրա զինված հարձակումից հետո կրակոցների ձայները լսած բնակիչները ահազանգել են իրավապահներին։
Դեպքի վայ մեկնած իրավապահներն ու HDP-ի անդամները վարորդին սպանված են գտել։
Սպանության գործով հայտարարություն է արել դատախազը՝ պնդելով, որ սպանվածի մարմնի վրա 30 փամփուշտի հետք կա։



























