Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Հունաստանը մինչեւ 2020 թվականը կարող է 35 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն ստանալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մի պայմանով, որ նրանք կյանքի կոչեն ծրագրերը, որոնք թույլ կտան մեր հույն գործընկերներին իրացնել այդ միջոցները»,-ասել է նա: Յունկերի խոսքով, ինքը կցանկանար, որ տնտեսական աճը վերադառնար Հունաստան:
«Ես նաեւ կցանկանայի, որ Հունաստանի կառավարությունը եւ հունական վարչակազմը այնպես անեին, որ կարողանային օգտվել այն միջոցներից, որոնք իրենց համար պահուստավորված են»,-հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը:



























