Ֆինլանդիայի խորհրդարանը վստահության քվե է հայտնել Յուհա Սիփիլիայի ղեկավարած նոր կառավարությանը։

Քվեարկությունը տեղի է ունեցել նախարարների կաբինետի առաջիկա քառամյա աշխատանքի ծրագրի քննարկումներից հետո։

Կառավարությանը վստահության քվե հայտնելուն կողմ է քվեարկել 114 պատգամավոր, դեմ՝ 72-ը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն անցյալ շաբաթ հաստատել էր նոր, 74-րդ կառավարության կազմը։

Նոր եռակուսակցական խորհրդարանում կլինի 14 տեղ։