Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկում է 2016-ը Ուկրաինայում հռչակել անգլերենի տարի, հաղորդում է «112 ՈՒկրաինան»:
Բացի այդ, նա նշել է, որ անգլերենի իմացությունը բոնուս կլինի պետական ծառայության ընդունվելու ժամանակ:
«2016 թվականը մենք Ուկրաինայում կհռչակենք անգլերենի տարի»,-հայտարարել է Պորոշենկոն:
Ավելի վաղ նշվել էր, որ Պորոշենկոն մտադիր է երկրում անգլիալեզու ալիք ստեղծել:



























