Հունիսի 3-ին, ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 68-ամյա Լուսյա Կ.-ն եւ հայտնել, որ Աբովյան քաղաքի «Բուլվար» կոչվող այգում ակորդեոնով խփել են գլխին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի պուրակում, վիճաբանության ժամանակ, 51-ամյա Յաշա Բ.-ն ակորդեոնով հարվածել է Լուսյա Կ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 17.50-ին, Յաշա Բ.-ն հայտնաբերվել եւ ներկայացվել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























