ԱՄՆ նախագահի թեկնածու Լինքոլն Չաֆին առաջարկում է երկրում անցում կատարել մետրական չափման համակարգի, գրում է The New York Post-ը։

«Եկե՛ք միանանք մյուս աշխարհին եւ անցնենք մետրական չափման համակարգին»,- հայտարարել է Չաֆին իր համախոհների առաջ ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ դա կօգնի ԱՄՆ-ին համագործակցել մնացած աշխարհի հետ։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ից բացի աշխարհում մետրական համակարգից չեն օգտվում 2 երկիր՝ Մյանմարը եւ Լիբերիան, գրում է  Gazeta-ն։

Չաֆին Ռոդ Այլենդի նախկին նահանգապետն է եւ առաջադրվել է Դեմոկրատական կուսակցության անունից։