Հունիսի 15-ին տեղի կունենա Հայաստանի ԱԺ արտահերթ նիստը։ Այս մասին հունիսի 4-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Լրացուցիչ նիստի անհրաժեշտությունը առաջացել է անհապաղ քննարկման դրված օրինագծերի պատճառով, որոնք չեն հասցրել քննարկել հերթական նիստերի ժամանակ։ Այդուհանդերձ, որպեսզի աշխատանքը չձգձգվի, պատգամավորներին առաջարկել են օրակարգում դնել միայն առաջնային հարցերը։
Նշենք, որ արտահերթ փակ նիստերը սովորական երեւույթ են դարձել խորհրդարանում, քանի որ հիմնականում աշխատանքային ժամանակահատվածի մեծ մասը օգտագործվում է քաղաքական հայտարարություններ եւ անձնական բնույթի դիտարկումներ անելու համար։



























