Թուրքիայի մատակարարած զենքի օգնությամբ «Իսլամական պետություն» խմբավորումը ոչնչացնում է Մերձավոր Արեւելքի խաղաղ քրիստոնյա բնակչությանը: Այս մասին հունիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բակոյանը:

Նրա խոսքով, նախկինում «Իսլամական պետություն»-ն աջակցություն էր ստանում եվրոպական երկրներից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, իսկ հիմա իսլամականներին օգնում է Թուրքիան: Իսլամականները, Բակոյանի կարծիքով, ցանկանում են Մերձավոր Արեւելքում արաբական խալիֆայություն ստեղծել:

«Մենք միշտ պայքարել ենք եւ կոչ ենք անում, որպեսզի եվրոպական բոլոր երկրներն ու ժողովրդավարական կառույցները պայքարել իսլամականների դեմ, որպեսզի քրիստոնյաները կարողանան խաղաղ ապրել այդ տարածաշրջանում: Ուզում ենք, որպեսզի ապահովվի եզդիների, ասորիների եւ հույների կյանքի իրավունքը»,- ամփոփեց եզդիների համայնքի ներկայացուցիչը: