ՌԴ Աստրախանի շրջանի Աշուլուկ պոլիգոնում աղետի է ենթարկվել ՄիԳ-29 կործանիչը, որի 2 օդաչուն էլ հասցրել են կատապուլտվել։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ից։

«Պլանային ուսումնամարզական 14-ժամյա թռիչքի ժամանակ Աշուլուկ պոլիգոնում կործանվել է ՄիԳ-29-ը կործանիչը։ Օդաչուները կատապուլտվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել են նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։