Բյուջեն գումար կամրագրի արցախյան պատերազմի վետերանների՝ Խնայբանկի ավանդները փոխհատուցելու համար: Այս մասին հունիսի 4-ին Հայաստանի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա հիշեցրեց, որ հերթագրվածներից 2015 թվականին առաջնահերթություն կտրվի մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անապահով քաղաքացիներին, ինչպես նաեւ Արցախի պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին եւ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի բնակիչներին՝ անկախ տարիքից եւ սոցիալական դրությունից: Անհրաժեշտ ծավալով փոխհատուցում ապահովելու նպատակով, նախատեսված միջոցների 10%-ը կամրագրվի արցախյան պատերազմի վետերանների համար:
Հիշեցնենք, որ 2015 թվականին խորհրդային Խնայբանկի ավանդների փոխհատուցման համար, ինչպես եւ 2014-ին, Հայաստանը 1 մլրդ 485 մլն դրամ է հատկացրել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 3.1 մլն դոլար):



























