Հնդկաստանի Մանիպուր նահանգի Չանդել շրջանում գրոհայինները մարտական պահակախումբ են պայթեցրել։
Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ, եւս 11-ը տուժել են, հաղորդում է IBN-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենաների երթուղու վրա ինքնաշեն ռումբ է տեղակայված եղել, որը գործի են դրել հեռակառավարումով։ Պայթյունից հետո մեքենայի ուղղությամբ կրակ են բացել եւ նռնակներ նետել։
Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերը, որոնք սկսել են գրոհայինների որոնման աշխատանքները, գրում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահները չեն բացառում, որ պայթյունի հետեւում կարող է կանգնած լինել անջատողական խմբավորումներից մեկը։



























