Թեքսասի նախկին նահանգապետ Ռիք Փերրին իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում, փոխանցում է Wall Street Journal-ը։
Փերրին առաջադրվել է Հանրապետական կուսակցության անունից, փոխանցում է Gazeta-ն։
Նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ Փերրին, լինելով Թեքսասի նահանգապետը, դուրս էր մնացել պայքարից ԱՄՆ ծովային հետեւակայինների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք միզել էին թալիբների դիակների վրա։ Այն ժամանակ Փերրին հայտարարել էր, որ Օբամայի վարչակազմը շատ հեռուն է գնացել ծովայիններին քննադատելու եւ նրանց քրեական պատասխանատվության կոչելու որոշման մեջ։



























