Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները սատարել են երկրի տարածքում օտարերկրյա խաղաղարարների մուտքը թույլատրող օրինագիծը:

Փաստաթուղթը եւս մեկ կետով լրացնում է պատճառների ցանկը, որոնց հիման վրա օտարերկրյա զորքերը կարող են մուտք գործել ուկրաինական տարածք կարող են: Այն Ուկրաինայում խաղաղությանը եւ անվտանգությանն աջակցություն է նախատեսում:

Միաժամանակ, նման օգնություն ցուցաբերելու մասին որոշում պետք է կայացնեն Եվրամիությունը կամ ՄԱԿ-ը: Սակայն նույնիսկ այդ հիմքով Ուկրաինայի կողմից պաշտոնապես ագրեսոր ճանաչված պետությունների զինծառայողներին կարգելեն երկիր մտնել:

Ավելի վաղ ուկրաինական խորհրդարանն այդպիսի պետություն էր ճանաչել Ռուսաստանին: Կիեւը Մոսկվային պատասխանատու է համարում Դոնբասում զինված հակամարտության հրահրման համար, իսկ Ռուսաստանին Ղրիմի միավորումը՝ բռնակցում:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, մինչեւ հիմա Ուկրաինան կարող էր իր տարածք օտարերկրյա զինվորականների թողնել միայն համատեղ զորավարժությունների, տարերային աղետների հետեւանքները վերացնելու կամ երրորդ պետության կողմից ագրեսիան հետ մղելու նպատակով: Բացի այդ, օրենքը թույլատրում է Ուկրաինայի տարածքով օտարերկրյա զինվորականների տարանցումը: