Ադրբեջանական երկաթուղու (ADY) կողմից Stadler-ին պատվիրած հինգ երկհարկանի գնացքներից երկուսն արդեն մայրաքաղաք Բաքվում են: Այս մասին գրում է International Rail Journal-ը:
Stadler Rail-ը եւ «Ադրբեջանական երկաթուղի» ընկերությունը երկհարկանի KISS էլեկտրագնացքների մատակարարման մասին 70 մլն եվրո արժողությամբ պայմանագիրը ստորագրել են մայիսի 13-ին:
Գնացքները Բելառուսի Stadler գործարանում կառուցվել են «Աէրոէքսպրես»-ի համար: Երկու գնացքներն էլ «Աէրոէքսպրես»-ի ֆիրմային կարմիր գույնի փոխարեն ներկվել են ADY-ի ճերմակ-սեւ-ոսկեգույնով:
Առաջին երկու գնացքները սպասարկելու են Եվրոպական խաղերի երկրպագուներին, որոնք Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու են այս ամիս: Նախատեսվում է մատակարարումներն ավարտել մինչեւ 2016 թվականի սկիզբը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Աէրոէքսպրես»-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Սորոկինն ավելի վաղ տեղեկակացրել էր, որ ընկերությունը չի բացառում երկհարկանի գնացքների շահագործման ծրագրերի հետաձգումը:



























