ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 477.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.27 դրամ (աճել է 11.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 737.15 դրամ (աճել է 7.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.68 դրամ (նվազել է 0.27 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 256.32 դրամ, ոսկին՝ 18,308.01 դրամ, պլատինը՝ 16,960.39 դրամ:
Հունիսի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 477.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 477.75 դրամ:



























