«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից հունիսի 2-ին հանրապետությունում ընդունելության միասնական քննություն հանձնած 1800 դիմորդից 20 միավոր է ստացել 80-ը, անբավարար՝ 318-ը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գնահատման եւ թեստավորման կենտրոնից:
«Կենսաբանություն» առարկայի քննությանը մասնակցած 1356 դիմորդներից անբավարար է ստացել 271-ը, առավելագույն՝ 20 միավոր՝ 66-ը:
«Աշխարհագրություն» առարկայից քննություն է հանձնել 319 դիմորդ, որոնցից անբավարար է ստացել 29-ը, առավելագույն միավոր՝ 11-ը:
«Համաշխարհային պատմություն» առարկայից քննություն է հանձնել 129 դիմորդ, որոնցից անբավարար է ստացել 18, առավելագույն միավոր՝ 3 դիմորդ:
«Կենսաբանություն» առարկայի միջին միավորը եղել է 12,91-ը, «Աշխարհագրություն» առարկայինը՝ 13,95-ը, «Ընդհանուր պատմությանը»՝ 13,33-ը:
Նշենք, որ հունիսի 2-ին մեկնարկած քննությունները կանցկացվեն մինչեւ 23-ը:
Դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:




























