Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կասեցրել է Ադրբեջանում մանրածախ առեւտրին վերաբերող մի շարք նախագծերի իրականացումը։ Այս մասին Trend-ին հայտնել է Բավքում բանկի ներկայացուցիչ Նիլ Մաքքեյնը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում որոշ նախագծերի իրականացումը դանդաղել է։ «Մենք չեղյալ ենք հայտարարել այդ նախագծերը, ուղղակի մեր հաճախորդների մոտ պլանների որոշակի դանդաղում է նկատվում, այնպես որ որոշ նախագծեր պետք է շարունակվեն հաջորդ տարի»,- ասում է նա։
Մաքքեյնի խոսքով՝ անցյալ տարի ԶՎԵԲ-ը Ադրբեջանին 21 նախագծերի իրականացման համար հատկացրել է մոտ 300 մլն դոլար։ Այս տարի սպասվում է եւս 250 մլն դոլարի հատկացում։



























