ՌԴ Չելյաբինսկի շրջանում 2 ձկնորս հոսպիտալացվել են իժի խայթոցի պատճառով, որի հետ նրանք փորձել էին լուսանկարվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ձկնորսներից մեկը որսած ձուկը խոտի մեջ տեղավորելիս ծակոց է զգացել, սակայն կարծել է, թե մատն է ծակել։ Երբ նրան է մոտեցել երկրորդ ձկնորսը, նրանք պարզել են, որ խոտերի մեջ իժ է թաքնված։ Երկրորդ ձկնորսը ցանկացել է լուսանկարվել օձի հետ, սակայն վերջինս խայթել է նրան»,- պատմել են հիվանդանոցում։





























