Նիգերիայում անհայտ չարագործները ֆրանսիացի զբոսաշրջիկ են սպանել։ Ինչպես փոխանցում է France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի դեսպանատանը, սպանված տղամարդու կինը վիրավորվել է։
Խոսքը ֆրանսիացի թոշակառուների մասին է, որոնք մեքենայով զբոսաշրջություն էին իրականացնում Աֆրիկայում։
«Նրանք կողոպուտի զոհ են դարձել։ Երբ նրանք կանգ են առել դադար առնելու, նրանց վրա են հարձակվել չարագործները։ Զույգը դիմադրություն է ցույց տվել, եւ այդ ժամանակ նրանք գործի են դրել զենքը»,- ասել են Նիգերիայի ոստիկանությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահները արդեն մի շարք ձերբակալություններ են իրականացրել։




























