Starbucks-ի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Շուլցը քննադատել է Օբամայի վարչակազմին ԱՄՆ-ում ռասայական եւ սոցիալական կարծատիպերի հաղթահարման համար ոչ բավականաչափ միջոցներ ձեռնարկելու համար, գրում է The Telegraph-ը։
Շուլցը վստահ է, որ ամերիկյան իշխանությունների կողմից ոչ բավարար միջոցների պատճառով այդ կարեւագորագույն սոցիալական պարտավորությունը դրվել է բիզնեսի վրա, փոխանցում է Gazeta-ն։
«Մենք մտադիր չենք շրջվել սոցիալական խնդիրներից, որոնք արդիական են ԱՄՆ-ում։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք հավատում էին Վաշինգթոնին, սակայն ես տեսնում եմ, որ ինչպես է նրանց հավատը ամերիկյան երազանքին զրոյանում»,- հայտարարել է Շուլցը Մոնակոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։



























