Թայլանդի հյուսիս-արեւելյան Սիսակետ գավառում փեսացուն հարսանիքի ժամանակ ձերբակալվել է՝ խարդախության եւ ինքնակոչության համար: Այս մասին հաղորդում է Թայլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:
Ոստիկանները 33-ամյա տղամարդուն ձերբակալել են հարսնացուի տանը մոտենալու արարողության ժամանակ՝ նվերներ մատուցելու, աղջկա ծնողներին «սին սոտ» (ղալիմ) տալու եւ ավանդական հարսանիքի հաջորդ արարողությանն անցնելու համար:
Հարսնացուի տանից մի քանի մետր հեռավորությամբ տղամարդուն ձերբակալել են: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նրան կասկածում են ամիսներ շարունակ որպես Թայլանդի անվտանգության ոստիկանության փոխգնդապետ ներկայանալու եւ քաղաքացիական անձանցից կաշառք վերցնելու մեջ՝ նրանց երեխաներին ոստիկանությունում ծառայության տեղավորելու համար: Նա նաեւ ոստիկաններից է կաշառք վերցրել՝ ծառայողական առաջխաղացում խոստանալով:
Հարսնացուն, ով տեղյալ չէր, որ իր ընտրյալը հետախուզման մեջ է խարդախության եւ ինքնակոչության կասկածանքով, նախ ցնցվել է կատարվածից, իսկ հետո հայտարարել, որ սպասելու է, մինչեւ իր սիրելին դուրս գա բանտից:





























