Բրազիլիայի հռչակավոր «Ֆլամենգո» ակումբի դարպասապահ Բրունո Սոուզային սպանության մեղադրանք է ներկայացվել: Դարպասապահին վերագրվում են նաեւ հանցագործության կոծկում, հանցավոր խմբի կազմակերպում եւ կաշառատվություն:
Անցած շաբաթ Բրունո Սոուզայի տանը եւ ավտոմեքենայում հայտնաբերվել են արյան հետքեր, որոնք, ենթադրաբար, պատկանում են դարպասապահի նախկին ընկերուհի, 25-ամյա Էլիզա Սամուդիոյին, ով կորել է մեկ ամիս առաջ:
Ոստիկանության վարկածով, Սոուզան սպանության կազմակերպիչն է, իսկ հանցագործությանը մասնակցել է յոթ մարդ, այդ թվում մի նախկին ոստիկան եւ դարպասապահի կինը:
Էլիզա Սամուդիոն ունի չորս ամսական երեխա: Սամուդիոն նախկինում հայտարարում էր, որ երեխայի հայրը հենց Սոուզան է, հաղորդում է championat.ru–ն:




























