Մասնավոր անձանց կողմից քաղաքական կուսակցություններին անշարժ գույք նվիրելը հարկավոր է սահմանափակել: «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է Հայաստանի կառավարության հունիսի 4-ի նիստում:

ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավոր անձիք կարող են կուսակցությանը կարող են միայն 200 մլն դրամից (418 հազար դոլար - խմբ.) ոչ ավելի արժեքով անշարժ գույք նվիրել: Ընդ որում, կուսակցությունը 5 տարվա ընթացքում այն չպետք է վաճառի:

Կառավարության պարզաբանմամբ, անհրաժեշտ է նաեւ քննարկել պատգամավորների առաջարկած գնի շեմը: