Հունիսի վերջին Մինսկում Եվրամիության «Արեւելյան գործընկերության» անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպում կկայանա: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը նման հանդիպումը պլանային միջոցառում է կոչել: «Կամփոփվեն մայիսին Ռիգայում անցկացված գագաթաժողովի արդյունքները, ոչ պաշտոնական մթնոլորտում տեղի կունենա տեսակետների փոխանակում այն մասին, թե ապագայում այդ նախաձեռնությունն ինչպես պետք է զարգանա»,- նշել է Վլադիմիր Մակեյը:

Հիշեցնենք, որ մայիսի 21-22-ին Լիտվայի մայրաքաղաքում անցկացվեց ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որի արդյունքներով ամփոփիչ հռչակագիր ընդունվեց: Ծրագիրն ուղղված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Եվրամիության քաղաքական եւ տնտեսական ինտեգրմանը: