Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան այցելության ընթացքում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` անվտանգության խնդիրներ: Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, այդ հարցով արդեն կան կոնկրետ նախագծեր ու ծրագրեր: «Դմիտրի Մեդվեդեւի այցելության շրջանակներում մի ամբողջ փաթեթ փաստաթղթեր են պատրաստվում»,- ասել է Բաղդասարյանը:
«ՌԴ նախագահի օգոստոսին նախատեսված այցելությունը Հայաստան նոր որակ կտա հայ-ռուսական հարաբերություններին եւ նոր որակի կբարձրացնի երկկողմ համագործակցությունը»,- ընդգծել է ԱԱԽ քարտուղարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը Մեդվեդեւի Երեւան այցելությունը պետք է կայանա օգոստոսին:




























