Թուրքիան պատրաստ է սկսել «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի շինարարությունը, հենց որ Ռուսաստանից ստանա դրա կոորդինատները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

«Հարավային հոսքի» չեղարկումից հետո 190 կմ երկարությամբ գազատարը, որը պետք է անցներ Բուլղարիայի տարածքով, կշարունակվի Թուրքիայի տարածքով։ Մեզ անհրաժեշտ են այդ հատվածի կոորդինատները։ Թուրքիան դիմել է Ռուսաստանին այդ տեղեկությունը ստանալու խնդրանքով։ Պատասխանը ստացել ենք, սակայն այն մի շարք կետերում լիարժեք չէր։ Այդ պատճառով որոշում էր կայացվել կրկնակի հայց ուղարկել առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն նախարարի հայտարարությունը։