Բրիտանիայի արքայազն Հարրիին ասպետի կոչում է շնորհվել թագուհի Եիղսաբեթ 2-րդին հավատարիմ ծառայելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Բուքինգեմյան պալատը։ Պարգեւատրման արարողությունը փակ է եղել։
Թագուհին անձամբ է թոռանը շնորհել պարգեւը։ 30-ամյա Հարրին արժանացել է Վիկտորիանական արքայական շքանշանի ասպետ կոմանդորի կոչմանը, գրում է Gazeta-ն։
Չարլզի եւ Դիանաի կրտսեր որդին բանակում իր ծառայությունն ավարտում է հունիսին։





























