Հռոմում հարավ-արեւմուտքում մետրոյում երկու գնացնքներ են բախվել, որի հետեւանքով տուժել է առնվազն 10 մարդ: Հռոմի քաղաքապետարանից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Հռոմի արվարձաններից մեկի կայարանում:
Նախնական տվյալներով, բախման պատճառը մեքենավարի սխալն է եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Մետրոյի այդ հատվածում երթեւեկությունը փակ է:





























