Կանադան դեմ է Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» վերադարձնելուն: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս այդ հարցում հոռետես է:
Օտտավան լրջորեն կհակազդի «Մեծ յոդյակի» սեղանի շուրջ Պուտինի հայտնվելուն, ասել է Հարփերը Ուկրաինա կատարելիք իր այցից առաջ, որտեղից նա կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու միջազգային խմբի հերթական գագաթաժողովին:
Կանադայի վարչապետն ընդգծել է, որ «Մեծ յոթնյակ» Ռուսաստանի վերադարձի համար պետք է կոնսենսուս, բայց դա չի լինի: Նա կարծիք է հայտնել, որ վերջին ժամանակներս Ռուսաստանն Արեւմուտքի համար դարձել է «ռազմավարական հակառակորդ», որը առանց պատճառի ընդդիմանում է ամեն լավ բանի:




























