Քեմբրիջի հերցոգուհի Քեյթի ու նրա ամուսին արքայազն Ուիլյամի երկրորդ երեխային՝ արքայադուստր Շարլոթին կկնքեն հուլիսի 5-ին: Արարողությունը կկատարի Քենթերբերրիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Սանդրինգհեմի (Նորֆոլք կոմսություն) սուրբ Մարիա Մագդալենա եկեղեցում: Այս մասին հայտարարել են Քենսինգթոնի պալատում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Շարլոթ Եղիսաբեթ Դիանան ծնվել է մայիսի 2-ին Լոնդոնի Սուրբ Մարիա հիվանդանոցում: Նրա առաջին անունն իր պապի՝ Չարլզի անվան կանացի ձեւն է, երկրորդ անունը տրվել է ի պատիվ թագուհի Եղիսաբեթ II թագուհու, իսկ երրորդ անունը հանգուցյալ տատի՝ արգայադուստր Դիանայի անունն է:

Շարլոթ Եղիսաբեթ Դիանան գահի 4-րդ ժառանգորդն է՝ պապից՝ արքայազն Չարլզից, հորից՝ արքայազն Ուիլյամից, եւ եղբորից՝ Ջորջից հետո: