Ադրբեջանի Սաբունչինի շրջանում ահասարսուռ սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ANS PRESS-ը, Ալբալի թաղամասի բնակիչ 27-ամյա Նասիբա Նասիբ գըզը Ղուրբանովան խեղդել է իր դուստրերին՝ 3-ամյա Այան Ասիֆ գըզը Ղուրբանովային եւ 10 ամսական Այշենին:
Այնուհետեւ կինը փորձել է ինքնասպան լինել՝ դանակով հարվածելով իր սրտին: նա գրություն է թողել հետեւյալ բովանդակությամբ. «Հոգնել եմ կյանքից: Այլեւս չեմ ուզում այսպես ապրել: Ես հետեւում եմ սատանայի ճանապարհին եւ չեմ կարող վստահել իմ երեխաներին ոչ մեկին, բացի ինձնից»:
Ենթադրվում է, որ Ղուրբանովան տառապում է հոգեկան խանգարմամբ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է ընթանում:




























