Բելառուսը հունիսի 4-ից արգելել է իր տարածքով Լատվիայից եւ Էստոնիայից ձկնամթերքի վերաարտահանումը Ռուսաստան։ Այս մասին ասված է Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական եւ սննդի վերահսկողության դեպարտամենտի որոշման մեջ։
«Անասնաբուժական հսկողության խստացման եւ Բելառուսի Հանրապետության տարածքով Լատվիայից եւ Էստոնիայից Ռուսաստան ձկնամթերքի եւ ծովամթերքի վերաարտահանումը թույլ չտալու համար»,- ասված է փաստաթղթի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դեպարտամենտը պարտադրել է սահմանային տեսուչներին Լատվիայից եւ Էստոնիայից ձկնամթերք ստանալիս Մաքսային միության անասնաբուժական վկայականներում տեքստը հավելել հետեւյալ ձեւակերպմամբ. «Բելառուսի տարածքից ՌԴ հետագա վերաարտահանման համար ներկրումը արգելվում է»։




























